ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան 4 խոշոր հեռուստաալիքներ հրաժարվել են ցուցադրել Դոնալդ Թրամփի հաղթանակների մասին հոլովակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան խոշորագույն ABC, CBS, NBC և CNN հեռուստաընկերությունները հրաժարվել են եթեր հեռարձակել տեսահոլովակը, որը պատմում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքային առաջին 100 օրերին գրանցված հաջողությունների մասին, հաղորդում է Deucthe Welle-ը։

Տեսահոլովակում նաև քննադատություններ են հնչեցվում «մի քանի սուտ ԶԼՄ-ների հասցեին, որոնք չեն ցանկանում այդ հաջողությունների մասին բարձրաձայնել»։

ABC, NBC, CNN հեռուստաընկերություններում հայտարարել են, որ հոլովակում ապատեղեկատվություն կա, ինչպես նաև անձնական բնույթի «հարձակումներ», իսկ CBS-ը չի ցանկացել մեկնաբանել հոլովակը ցուցադրել հրաժարվելու իր որոշումը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular