ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։ 

Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ելույթ ունենալով Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակ։ 

«Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում: Եվ, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, թե որքանով ենք մենք պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դիտորդական առաքելություն ենք տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը հատկապես նպաստում է սահմանային տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը։ Այս համատեքստում ուզում եմ նաև տեղեկացնել, որ Եվրամիությունը եղել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու առաջնագծում։ Մենք ավելացրել ենք մեր աջակցությունը անցյալ տարվա աշնանից: Այս գործընթացի սկզբում մենք տրամադրել ենք ավելի քան 20 միլիոն եվրոյի աջակցություն և մարդասիրական օգնություն: Եվ հիմա մենք աջակցում ենք բնակարանաշինությանը, զբաղվածությանը և մի շարք որոշումներ ենք ընդունում, որոնցով պատրաստվում ենք փախստականների ինտեգրման համար մեր բյուջետային աջակցությունը ՀՀ Կառավարությանը հասցնել մինչև 40 միլիոնի», - ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի դիմակայունության և աճի համար 270 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու մասին։ 

Վասիլիս Մարագոսը նաև խոսել է ԵՄ-ի կողմից Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի և այնտեղ կատարվող ներդրումային նախագծերի մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular