ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տունը, որը կարելի է տեղափոխել պիկապ մեքենայով, հավաքվում է 11 րոպեում և կարող է դիմակայել ցանկացած եղանակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Cmax System ստարտափը ներկայացրել է Cmax Foldable Mobile տունը, գրում է ixbt.com-ը։ Բացվող տների չափերը 5,9 x 2,3 x 2,2 մ են, այն կշռում է մոտ 150 կգ, գինը 8000 դոլար է: Նման տները կարելի է տեղափոխել պիկապ մեքենայով, իհարկե, կոմպակտ տուփի մեջ ծալելուց հետո, հավաքվում է 11 րոպեում և կարող է դիմակայել ցանկացած եղանակի։ Արտադրողը պնդում է, որ տները կարող են երկու հոգով հավաքել հաշված րոպեների ընթացքում առանց հատուկ գործիքների։ Նման տները կարող են օգտագործվել բնության մեջ կամ որպես ապաստարան մարդասիրական առաքելությունն երի շրջանակներում:

«Մեր տեսլականն է հեղափոխել գլոբալ լանդշաֆտը, նորարարությունն առաջին պլան բերելով կենտրոնանալ ամբողջ աշխարհում բնակարանային հրատապ կարիքների լուծման վրա: Գիտակցելով ինչպես անհապաղ ժամանակավոր բնակարանային համակարգերի, այնպես էլ կայուն երկարաժամկետ լուծումների անհրաժեշտությունը մենք հավատարիմ ենք առաջնահերթ զարգացնել էկոլոգիապես մաքուր այնպիսի արտադրանքը, որը մարդկանց հնարավորություն կտա ապրել նույնիսկ ամենահեռավոր տարածքներում», - ասել է ընկերության ներկայացուցիչը:

Տան տեսքով այդ գերպինդ վրանը կարող է տեղավորել մինչև ութ մարդ, և արտադրողն ասում է, որ այն փոթորիկների հետևանքով այն չի փչանա: Բլոկի կոշտ կենտրոնական կառուցվածքը թույլ է տալիս լրացուցիչ վճարի դիմաց նաև տեղադրել արևային մարտկոցներ, օդորակիչ, ջրի մաքրման սարք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular