Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը․ փաստաբան
ԻՐԱՎՈՒՆՔՍտեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը։
Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դատարանն ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունը։ Դավիթ Սարգսյանին արգելվել է երեկոյան ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 7-ը լքել իր բնակության վայրը, արգելվել է որևէ շփում ունենալ Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ, 1,700 մարդկանց մասին է խոսքը, արգելվել է զվարճանքի և սպասարկման օբյեկտներ այցելել»,-հյտնել է նալ։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։