ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը պարզաբանել է, թե ինչպես է Հայաստանը վճարելու ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համար 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ զինված ուժերը չեն օգնի Երեւանին Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում: Այդ մասին info24.ru-ին ասել է ՏԱՍՍ լրատվական գործակալության ռազմական դիտորդ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Լիտովկինը։

Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժությունները: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, զորավարժությունների նպատակներն են բարձրացնել ստորաբաժանումների համակարգման մակարդակը, փոխանակել լավագույն փորձը կառավարման և մարտավարական հաղորդակցության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանումների մարտունակությունը։

«Հայաստանի ղեկավարությունը ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, չգիտես ինչու կարծում է, որ ամերիկացիներն իրենց կպաշտպանեն։ Բայց Հայաստանն ապրում է իր նկատմամբ ոչ բարեկամական պետություններով շրջապատված։ Մի կողմից Թուրքիան, մյուս կողմից Իրանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Վրաստանը, որը հազիվ թե սատարի Հայաստանին, եթե ինչ-որ բան լինի»,- նշել է Լիտովկինը։

Նրա խոսքով, Ռուսաստանն է միշտ պաշտպանել Հայաստանին, ինչի շնորհիվ Երևանը պահպանել է իր անկախությունը, սակայն այժմ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ համագործակցությունից հրաժարվելու կուրս են բռնել, ինչը կարող է երկիրը տանել տխուր ավարտի։

«Միացյալ Նահանգները մի այնպիսի զարմանալի կարողություն ունեն, ինչպիսին է լքել իր վասալներին ամենածանր պահերին: Հայաստանը մեծ սխալ է թույլ տալիս, քանի որ Վաշինգտոնը չի օգնի Երևանին ագրեսիայի դեպքում: Հայ-ամերիկյան զորավարժությունները մեզ համար վտանգ չեն ներկայացնում, բայց մենք ուշադիր հետևելու ենք դրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ընդգծել է Լիտովկինը։

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին էլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ ասելով, որ Երևանը պատրաստ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության։ Նա վստահություն էր հայտնել, որ դա կնպաստի ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների «ավելի բարեկեցիկ ապագային»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular