ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Rybar»-ը Փաշինյանի վիճակի մասին. շատ է խառնել ամեն ինչ, բայց չի կարող վերադառնալ «Ռուսաստանի գիրկը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հայկական մամուլում հրապարակումները «աչքերին թոզ փչել է, ոչ ավելին», կարծում է «Rybar» հեռագրային ալիքը, գրում է eadaily.com-ը։ «Հայկական ռադիոյի» մասին կատակը նոր գույներ է ստացել. «Հրապարակ» թերթը գրել է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այս աշնանը Հայաստանը վերադարձնել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ուղի։

«Հայաստանի շուրջ շատ բան կարող է տեղի ունենալ սկսած Ադրբեջանին նոր տարածքների հանձնումից, հանրաքվեից և զինված հակամարտությունից, բայց, իհարկե, չի լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում։ Անգամ հաշվի չառնելով այն փաստը, որ Փաշինյանի վարչակազմը շատ է խառնել ամեն ինչ վատ խոսելով Ռուսաստանի Դաշնության մասին, Հայաստանի իշխանություններն իրենց որոշումներում հեռու են ինքնիշխան լինելուց։ Եվ նրանք, ովքեր վերահսկում են Փաշինյանին և ընկերներին, ներկայումս շատ բան են դրել խաղասեղանին, որպեսզի հենց այնպես այդ ամենը կորցնեն»,- կարծում են «Rybar»-ի հոդվածագիրները:

Այնպես որ, շարունակել է «Rybar»-ը, այս ամենը Հայաստանի ղեկավարության կողմից միտումնավոր լցոնում է տեղեկատվական դաշտ Ռուսաստանի զգոնությունը թուլացնելու նպատակով։ Այսպես ասած աչքերին թոզ են փչում, բայց ոչ ավելին։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր eadaily.com-ը երևանյան «Հրապարակ» թերթը տեղեկություն էր տարածել, որ Փաշինյանը վերջերս նեղ շրջանակում, առանց փակագծեր բացելու, ասել է, որ աշնանն արտաքին քաղաքական ճակատում անսպասելի գործընթացներ են սպասվում։

«Ազդանշաններ կան, որ նա մտադիր է որպես «անառակ որդի» վերադառնալ «Մայր Ռուսաստանի գիրկը» քանի որ Եվրամիությունը չի ընդունել Հայաստանին, չի ֆինանսավորել և քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ և չի արել ոչինչ անվտանգության բավարար երաշխիքներ տալու հարցում»,- գրել էր հրատարակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular