ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը հազիվ սկսել է աշխատել ԱՄՆ հանրապետականների հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն օրերս ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին, որի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմկերպվել են քննարկումներ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնյաների, կոնգրեսականների, ուղեղային կենտրոնների և արտաքին քաղաքականության փորձագետների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում են դեսպանությունից՝ ներկայացվել են Հանրապետական կուսակցության արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունները:

Համաժողովի ընթացքում հաստատվել են 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի՝ Դոնալդ Թրամփի և փոխնախագահի՝ Ջեյմս Դեյվիդ Վենսի թեկնածությունները: Ավանդաբար հայկական կողմն ակտիվ աշխատել է միայն դեմոկրատական կուսակցության հետ։

ԱՄՆ-ում ամենամեծ և կազմակերպված համայնքը Կալիֆոռնիայում է, իսկ ամենամեծ նահանգը միշտ է եղել դեմոկրատների իշխանության ներքո։ Այսօր, երբ Ջո Բայդենի վերընտրությունը վտանգի տակ է, իսկ Դոնալդ Թրամփը մեծ հավանականությամբ կընտրվի նախագահ, օրվա հրամայական է դառնում հանրապետականների հետ աշխատանքը։ Արդյոք ուշացե՞լ է Հայաստանն այս հարցում։ Թերևս, այո, սակայն հարկավոր է հենց այսօր էլ սկսել հանրապետականների հետ օրնիբուն աշխատանքը՝ ՀՀ համար օրախնդիր հարցերում։ 

Մարինե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular