ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում չեն հանդիպի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոնդոնում ավարտվում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի աշխատանքները, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն հանդիպի։

Հիշեցնենք, ադրբեջանական կողմը Հայաստանին էր մեղադրում բրիտանական վարչապետի միջնորդությամբ հանդիպմանը չմասնակցելու, բանակցային գործընթացում հետքայլի համար։ ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել էին, թե Ադրբեջանն է հրաժարվել երկկողմ հանդիպումից՝ վերահաստատելով հանդիպման պատրաստակամությունը։ Ամեն դեպքում, Լոնդոնում երկրների ղեկավարները չեն հանդիպել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրաժարվել է բրիտանական միջնորդությամբ հանդիպմանն ու ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու առաջարկին՝ հենց ԱՄՆ և Ֆրանսիայի ճնշման ներքո։ Մեծ Բրիտանիան ցանկացել է ինքն էլ ներգրավվել գործընթացում, ավելին, ստանձնել այսպես կոչված «միջանցքի» վերահսկողությունը, ինչին դեմ են եղել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ այլ առաջատար երկրներ։ Ալիևն էլ օգտվել է այդ հնարավորությունից։ Թեպետ Բրիտանիան Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է, Բաքուն չի ցանկանում կախվածության մեջ գտնվել Լոնդոնից, խուսանավում է բոլոր ուղղությունների միջև, իսկ որևէ փաստաթուղթ ստորագրելու մտադրություն չունի, քանի որ առանց փաստաթղթի էլ հասնում է իր պահանջների կատարմանը։ Իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան առաջիկայում ավելի ակտիվ են ներգրավվելու գործընթացներին։ Զուր չէ, որ արդեն Հայաստանից ցավոտ փոխզիջումներ են պահանջում։ 

Ելենա Վանոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular