ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորներ կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուլիսի 19-ին օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից երեք մարդ է վիրավորվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում են Ադրբեջանի Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունից։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել 1969 թվականին ծնված Հուսեյնով Խալիֆա Հասան օղլուն և 1978 թվականին ծնված Մամեդով Սամանդար Ալիգամա օղլուն, որն ունի բեկորային վնասվածքներ։ Վնասվածքներ է ստացել նաև 1976 թվականին ծնված Գարաշով Ռահիմ Աշրաֆ օղլուն, ով շտապել է դեպքի վայր՝ օգնելու նրանց, պայթել է երկրորդ ականի վրա և ստացել տարբեր ծանրության վնասվածքներ։

Դեպքի փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular