ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ Արմավիրում․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ` հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի 34 տան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Սերգեյ Հ.-ի վարած «Kia» մակնիշի և 21-ամյա Վարդան  Ջ.-ի վարած «ՄՏՌ ՊՑ 3»  մոտոցիկլետը, որից հետո վերջինս բախվել է թույլատրելի հատվածում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Ալյոշա Մ.-ին  պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Վարդան Ջ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխել է «Էջմիածին» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular