ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական բարեփոխում. սպառազինության վարչությունը ԳՇ-ից ՊՆ-ին է անցել Կառավարության որոշումից դուրս. 168.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

168.am-ը գրում է.

2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու որոշում էր կայացրել, որտեղ կառուցվածքային որոշակի փոփոխություններ էին սահմանվել: Մասնավորապես, նշվում է՝

– կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինն անվանափոխվում է կազմակերպավերլուծական բաժնի.

– կապիտալ շինարարության վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության.

– նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը բաժանվում է` ստեղծելով թիկունքային ապահովման վարչությունը, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը և զինվորական ներկայացուցչությունների բաժինը.

– կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են երկու նոր կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ռազմագիտակրթական քաղաքականության վարչությունը և քաղաքացիական անձնակազմի կառավարման վարչությունը: Այդ կապակցությամբ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունն անվանափոխվում է կադրային քաղաքականության գլխավոր վարչության.

– ռազմական վերահսկողական ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվում է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ ներքին քննությունների վարչությունը.

 

Դրանցից մի մասն արդեն իրականացվել է:

168.amը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական ենթակայությանն են անցել մի քանի վարչություն.

ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչություն- ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության

– ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչություն- ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչություն

– ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն- ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայություն սպառազինության վարչության անցման որոշման մեջ մենք, մասնավորապես, Գլխավոր շտաբը թուլացնելու միտում էինք տեսել։

Եվ հիմա ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրական գործառույթների՝ ըստ բովանդակության կառուցվածքային ստորաբաժանումների միջև բաշխումը օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում:

Այսինքն, որոշման նախագծի համաձայն՝ հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը, մասնավորապես՝ կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապա­տասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդա­կության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular