ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մնացել է երկու քայլ. Փաշինյանը Սորոսի մեթոդականներով Հայաստանը մոտեցրել է անդունդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն ինչ արել է սեփական երկրում կատարյալ փոթորիկ ստեղծելու համար, «Թաքնված իմաստներ» հաղորդաշարի ժամանակ նշել է Tsargrad.tv-ի քաղաքական դիտորդ Անդրեյ Պերլան։ Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանը փաստացի հասցրել է անդունդի եզրին և իրական աղետին հասնելուն ընդամենը երկու քայլ է մնացել:

«Հանրապետության Անվտանգության խորհրդի ղեկավարը Ռուսաստանին մեղադրում է Ղարաբաղը իբր զավթելու և Ադրբեջանին փոխանցելու մեջ։ Այդ ֆոնին Երևանում արդեն բավականին բացահայտ ասում են, որ Փաշինյանի գլխավորած երկիրն ամեն ինչ կանի Ռուսաստանից հնարավորինս հեռանալու համար... Եվ դա մոտալուտ փորձանքի առաջին ազդանշանն է։ Հայաստանը չի կարող տեղափոխվել Երկիր մոլորակի այլ հատված, բայց նրանք փորձում են դա անել դիվանագիտական ​​ճանապարհով։ Շփվում են Եվրամիության հետ, խոսում ԵՄ-ին անդամակցել փորձելու մասին։ Խոսվում է Հայաստանի սահմանին և Գյումրիի բազայում ռուս զինվորներին ֆրանսիացի զինվորներով փոխարինելու մասին։ Բացի այդ, հայերը սպառնում են, որ «մի օր դուրս կգան ՀԱՊԿ-ից», և այդպես շարունակ»,- բացատրել է Պերլան:

Երկրորդը այն է, որ միանգամայն պաշտոնապես Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել, որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ասել է Պերլան։ 

Քաղաքագետը հավելել է, որ Երևանն այդ նոր դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհը հարթում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի մեթոդականներով:

 «Այս բոլոր շարժումները դեպի Անկարա և Բրյուսել կապված են կոնկրետ գաղափարախոսության հետ։ Փաշինյանը խոսում է գաղափարական դիրքերից: Այն չէ միայն, որ նա Սորոսի հիմնադրամի շրջանավարտն է։ Եվ այդ գաղափարախոսության հիմնասյունը բաց հասարակությունն ու ժողովրդավարությունն է, և վերջ։ Փաշինյանն ասում է, որ իրականում հայ ժողովրդին պարզապես նորմալ կյանք է պետք...»:

Նա, սակայն, ըստ երևույթին, չի հասկանում Թուրքիայի իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ,- ենթադրել է քաղաքական դիտորդը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular