ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 զnh, 1 վիրավnր. կադրեր մաhաբեր ավտովթարից (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

3 զոհ՝ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի ուենցած խոշոր ավտովթարի հետևանքով․ նախաքննություն է ընթանում։

2024 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 09։58-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 45 հասցեի դիմացի ճանապարհահատվածում, «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, վերջինիս վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով, բախվել է այլ մակնիշների 7 տրանսպորտային միջոցների։ Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 3 հոգի մահացել է, 1 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 22-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում պատահարի մասնակիցների ինքնությունները, ինչպես նաև ողբերգական ելքով վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ քննչական կոմիտե

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular