ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են մահմեդական կանայք պարտավոր ծածկել իրենց մարմինները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մահմեդական կանանց շրջանում գլուխը փակ շրջելու սովորույթը գործում է դեռ շատ վաղուց: Իսկ ինչ է, դրա պատճառը միայն կրո՞նն է: Հնարավոր է՝ ինչ-որ այլ պատճառ ևս կա:


 

Կրոնն ու հասարակությունը

Իսլամական հասարակության մեջ կրոնը հսկայական դեր ունի: Ղուրանի՝ մահմեդականների սուրբ գրքի համաձայն ՝ կինը պետք է իրեն ձիգ պահի և չցուցադրի իր գեղեցկությունը ոչ ոքի բացի իր սեփական ամուսնուց:

Մահմեդականները հասկանում են, որ այս երևույթը այնքան էլ տրամաբանական չէ: Սակայն այն վայրկյանին, երբ դրա մասին քննարկումներ են սկսւոմ ընթանալ, քննադատություններ են սկսվում առավել պահպանողաականների՝ ծնողների և տղամարդկանց կողմից: Վերջիններիս ճնշումն այնքան մեծ է, որ կանայք անգամ չեն էլ փորձում ինչ-որ բան փոխել:

Գեղեցկությունը

Թվում է թե կինը չի կարող գեղեցիկ երևալ, եթե նրա ողջ մարմինն ու գլուխը ծածկված է սև հանդերձանքով: Սակայան դա միայն մեր՝ արևմուտքի մարդկանց կարծիքն է: Իրականում մահմեդականները «գեղեցկություն» հասկացությունը ամբողջովին այլ կերպ են ընկալում: Գեղեցկությունը նրանց համար շոշափլի և նյութական մի բան է, որն ունի սեփական արժեքը: Եթե կինը հենց այնպես ցուցադրում է իր գեղեցկությունը, ապա նրա «արժեքը» տղամարդկանց աչքերում նվազում է:

Նրանց պատկերացմամբ՝ կնոջ գեղեցկությունը տեսնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել՝ ամուսնանալ նրա հետ և ապահովել ամեն ինչով: Ըստ նրանց՝ այս կերպ նաև բարձրանում է կանանց ինքնագնահատականը: Եթե մահմեդական կինը ծածկող հագուստ է կրում, ապա դա նրան պակաս հասանելի է դարձնում, առավել գնահատելի և հարգանքի արժանի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular