ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ. Ոսկան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ, այս մասին ֆեյսբուէքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
 
«Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով, հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ, այդ մարդիկ համոզված են, որ իրենց պատկանող հողերը Ադրբեջանին հանձնումը անօրինական, հակահայկական գործընթաց է»,-գրել է Ոսկան Սարգսյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular