ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիրանցում սահմանի երկայնքով կառուցված 150 մետրանոց պատի մյուս կողմում արդեն ադրբեջանական հենակետն է. բնակիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի Կիրանց գյուղում օրեր առաջ ավարտվել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով քարե պատի կառուցման աշխատանքները. պատը 150 մետր երկարություն և 3 մետր բարձրություն ունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ պատը ձգվում է նախկին միջպետական ճանապարհի ծայրից մինչև նոր կառուցված ճանապարհի սկիզբ: 

«Պատի մյուս կողմում արդեն ադրբեջանական հենակետն է տեղադրված ու դրոշը: Գյուղի ցանկացած հատվածից, նաև նոր կառուցված ճանապարհից տեսանելի է ադրբեջանցի սահմանապահների շարժը: Մի քանի օր առաջ այնտեղ տրակտորով աշխատանքներ էին իրականացվում, այն հատվածում, որտեղ ժամանակին ավտոլվացման կետ կար: Երևի թե, դիտակետ են կառուցում»,-պատմեց Աճարկուտի բնակիչը:

Նրա խոսքով, բնակիչները վախենում են երեխաներին միայնակ թողնել գյուղի այդ հատվածներում: Խոսելով այն մասին, թե ի՞նչ են պատրաստվում անել բնակիչները սեպտեմբերին, երբ կմեկնարկի նոր ուսումնական տարին, Կարեն Ղազարյանը պատասխանեց. «Երևի թե երեխաները շարունակեն դպրոց հաճախել նախկին վթարային շենքում, որովհետև ինչպես բոլորը գիտեն, դպրոցի նոր շենքը սահմանին շատ մոտ է, բայց հին շենք էլ ընդամենը 150 մետր է հեռու սահմանից, կարծում եմ՝ մարդիկ կլինեն, որոնք այլ գյուղերի դպրոցներ կտեղափոխեն իրենց երեխաներին: Փաշինյանը վերջին այցի ժամանակ կրկին առաջարկել էր բնակիչներին նոր շենք կառուցել դպրոցի համար, սակայն մինչև օրս հստակ ոչինչ հայտնի չէ, աշխատանքներ գյուղում չեն մեկնարկել»:  Կարեն Ղազարյանի խոսքով, Աճարկուտ-Կիրանց այլընտրանքային ճանապարհի երկայնքով կառուցվող թիթեղյա պատը դեռևս ավարտին հասցված չէ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular