ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քեդմին բացահայտել է Պուտինի վերջնագիրը ՆԱՏՕ-ին. «Հանգիստ թողեք Ուկրաինան, Հայաստանն ու Ղազախստանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն պետք է կտրուկ նվազեցնի իր քաղաքական ազդեցությունը Եվրոպայում նվազեցնելով իր ռազմական ենթակառուցվածքները, իսրայելցի քաղաքագետ Յակով Կեդմիի կարծիքով, որը նա հայտնել է YouTube-ի «No Man’s Land» ալիքում, դա է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՆԱՏՕ-ին ուղղված վերջնագրի էությունը, գրում է deita.ru-ն:

Նրա խոսքով ԱՄՆ-ը պետք է Եվրոպայում վերականգնի Ռուսաստանի հետ ուժերի հավասարակշռությունը, որը ամերիկացիները խախտել են Խորհրդային Միության փլուզումից հետո։ Քեդմին հիշեցրել է, որ դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ արևմտյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչները բանավոր խոստումներ էին տալիս այն ժամանակվա խորհրդային ղեկավարությանը չընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունն Արևելքում:

Փաստորեն, ինչպես նշել է փորձագետը, ամերիկացիները կոպտորեն խախտել են իրենց ասած խոսքերը, և  Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շարունակական մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ստիպել է նախագահ Պուտինին 2021 թվականի վերջին ՆԱՏՕ-ին ներկայացնել իր վերջնագիրը, սակայն անգլո-սաքսոններն այն ժամանակ լուրջ չեն ընդունել դա, ինչն էլ պատճառ է դարձել Ռուսաստանի ղեկավարի ավելի վճռական գործողությունների համար 2022 թվականի փետրվարին:

«Ռուսաստանը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջը՝ «հանգիստ թողեք Ուկրաինային, Հայաստանին, Ղազախստանին»: Նրանց հիման վրա մի ստեղծեք հակառուսականություն», - բացատրել է Քեդմին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular