ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Financial Times. Ադրբեջանը վիրավորված է Եվրամիությունից գազի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը մեղադրել է ԵՄ իշխանություններին իրեն որպես գազ մատակարարող հրշեջի պես վերաբերվելու մեջ, գրում է eadaily.com-ը։

ԵՄ-ին անհրաժեշտ են կարճաժամկետ ծավալներ, մինչդեռ Ադրբեջանին անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր արտադրության աճի մեջ ներդրումներ կատարելու համար։ Բրյուսելը հակադարձում է առ այն, որ ընկերություններն իրենք են որոշում:

«Բաքվին անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր Կասպից ծովում գազի արդյունահանումը մեծացնելու և ԵՄ լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը ներգրավելու համար», -գրել է The Financial Times-ը ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովին հղումով։

«Մենք չենք կարող լինել հրշեջներ, ովքեր պարզապես գազ են բաց թողնում երեքից վեց ամիս, - ասել է Վագիֆ Սադիկովը հրատարակության հետ զրույցում, -մեզ անհրաժեշտ են պայմանագրեր, որպեսզի կարողանանք գնալ բանկեր Կասպից ծովում հորատման աշխատանքները ֆինանսավորելու համար»:

Financial Times-ը նշել է, որ 2022 թվականին Բրյուսելն ու Բաքուն գործարք են կնքել մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի տարեկան արտահանումը ԵՄ գրեթե կրկնապատկելու և մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին: Նման կերպ ԵՄ-ն ցանկանում էր հրաժարվել ռուսական վառելիքից:

«Արդյունքում, չնայած այդ նպատակին հասնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հետ «խորը քննարկումներին», ԵՄ օպերատորները չեն ցանկանում երկարաժամկետ պայմանագրեր կնքել հանածո վառելիքի սպառումը զսպելու և մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումների հասնելու հավակնությունների պատճառով»,- նշել է Սադիկովը։

ԵՄ պաշտոնյաներն էլ հրապարակմանն ի պատասխան ասել են, որ առևտրային համաձայնագրերը պետք է կնքեն ընկերությունները, ոչ թե ազգային կառավարությունները:

«Դա (արտադրության աճը) ֆինանսավորելու համար պետք է վստահություն լինի, որ ապագայում Եվրոպայում հաճախորդներ կլինեն, ԵՄ կողմից կասկածներ կան, թե արդյո՞ք աջակցվելու են  գազի երկարաժամկետ առքուվաճառքի համաձայնագրերը»,- ասել է  Straife-ի գործադիր տնօրեն և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան The Financial Times-ին:

Ինչպես հաղորդել էր EADaily-ն, Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն խնդրում է իրեն վերավաճառել ադրբեջանական գազը և ավելացնել ռուսական գազի սեփական սպառումը։

«Ինձ պետք է այդ երաշխիքը ձեզանից 10 տարի, 15 տարի, ինչ էլ որ լինի, ձեզ պետք է ինչ-որ բան տալ»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular