ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում հայտարարվել է սննդի միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդության՝ լիստերիոզի բռնկում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այն կարող է մահացու լինել նորածինների և չծնված երեխաների, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց և տարեցների համար: Հիվանդությունների վերահսկման տեղական կենտրոնի տվյալներով՝ երկու մարդ մահացել է, ևս 28-ը հոսպիտալացվել են։

«Քարտեզը ցույց է տալիս, թե որտեղ է ապրել լիստերիոզի բռնկումից տուժած 28 մարդ, ևս երկուսը մահացել են», - նշել են ԱՄՆ Առողջապահության նախարարությունում:
Ըստ տեղեկության, դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Նյու Յորք նահանգում։ Այնտեղ գրանցվել է վարակի ութ դեպք։ 

Համաճարակը տարածվել է ԱՄՆ-ի արևմտյան առնվազն 12 նահանգներում:

Ի դեպ, այս տարվա մարտին Ռոսսելխոզնադզորը Պերմի մարզում հայտնաբերել էր լիստերիոզ առաջացնող բակտերիա։ Գերատեսչության տվյալներով՝ արտադրողի կողմից մթերային ցանց է ուղարկվել 152 կիլոգրամ աղտոտված ձուկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular