ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դաշնային խորհրդում գնահատել են թուրքական լրատվամիջոցների տվյալները Հայաստանում Ռուսաստանի դեմ «հարավային ճակատ» բացելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնի ծրագիրն է Երևանը «կտրել» Ռուսաստանից և Հայաստանը դարձնել Մոսկվայի վրա ճնշման գործիք, գրել են թուրքական թերթերը։ Թուրքական մամուլը, հաղորդելով ԱՄՆ-ի նման մտադրությունների մասին անհանգստացած է տարածաշրջանում սեփական շահերով, vz.ru-ի հետ զրույցում ասել է սենատոր Կոնստանտին Դոլգովը։

«Թուրքիայի մտավախություններն անհիմն չեն: Փաստն այն է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն արդեն մի շարք քայլեր է արել դեպի Արևմուտք,- նշել է սենատոր Կոնստանտին Դոլգովը,- խոսքն առաջին հերթին պաշտոնական Երևանի հռետորաբանության մասին է»։

Զրուցակիցը հիշեցրել է, որ վերջին շրջանում Հայաստանում հաճախ է բարձրացվում ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալու հարցը։

«Բացի այդ, հայ և ամերիկացի զինվորականների համատեղ զորավարժություններ են անցկացվում, քննարկվում է Պենտագոնի ներկայացուցչի տեղակայման հարցը Հայաստանի ՊՆ-ում»,- հավելել է պատգամավորը։ Նրա կարծիքով, այդ ամենը մեկ շղթայի օղակներ են, որոնք բացասական հետևանքներ կունենան ամբողջ Անդրկովկասի համար։ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներթափանցումն ու հզորացումը ոչ մի լավ բան չի բերում տարածաշրջանին երկարաժամկետ անվտանգության տեսակետից»,- ընդգծել է Դոլգովը։

Դրա համար էլ թուրքերն ահազանգում են, կարծում է զրուցակիցը։

«Նրանց անհանգստացնում են սեփական շահերը, այլ ոչ թե Ռուսաստանի դեմ «հարավային ճակատը»։ Թուրքիան ավանդաբար Անդրկովկասը դիտարկում է որպես իր  ազդեցության գոտի։ Միաժամանակ նրանք պատմականորեն բարդ գործընթացներ են ապրել Երևանի հետ հարաբերություններում։ Այդ ֆոնին էլ Անկարային տարածաշրջանում լրացուցիչ խաղացողներ պետք չեն, հատկապես այնպիսի խոշորը, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- պարզաբանել է սենատորը։

Միևնույն ժամանակ, «ԱՄՆ-ի նենգ ծրագիրը» բացասական հետևանքներ կունենա հենց բուն Հայաստանի համար, հավելել է նա։

«Վաշինգտոնի ծրագիրն է պոկել այդ Անդրկովկասյան հանրապետությունը Ռուսաստանից և այն դարձնել Մոսկվայի վրա ճնշման գործիք։»,- հիշեցրել է խորհրդարանականը։ Նրա կարծիքով, Արևմուտքի հետ Երևանի սիրախաղը որևէ կապ չունի երկրի անվտանգության և բարգավաճման մտահոգության հետ։ «Հայաստանի կառավարությունը պետք է հիշի պատմությունը և այն, որ Հայաստանի անվտանգության ամենահուսալի երաշխավորը Ռուսաստանն է։

Մոսկվան բաց է թողել կապուղիները, և մենք շարունակում ենք աշխատել տարբեր մակարդակներում։ Կցանկանայի հուսալ, որ մեր երկրների միջև պատմական բարեկամության և դաշինքի ուղեբեռն այս դեպքում կգերազանցի։ Բայց շեշտեմ, որ մենք չենք հանդուրժի մեր շահերին, մեր երկրի անվտանգության շահերին կպչելը»,- եզրափակել է Դոլգովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular