ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լող սպորտաձև

ՖՈՏՈ

Լողը սպորտաձև է, որի էությունն ամենակարճ ժամանակում որոշակի տարածություն լողալն է։ Լողը, անշուշտ, ամենահին մարզաձևերից է: Շատ դարեր առաջ են մարդիկ կենդանիներից որդեգրել լողի տարբեր մեթոդներ, որոնք օգնել են նրանց ձկնորսության, ափից ափ տեղափոխվելու կամ պարզապես պատերազմելու ժամանակ։ Լողի առաջին ոճը՝ «շնալողը», գոյատևել է մինչև 13-րդ դարը։ Հին Հունաստանում և Եգիպտոսում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այդ սպորտաձևի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականներով:

Այնուամենայնիվ միայն 15-րդ դարի վերջին են Վենետիկում սկսել անցկացնել սպորտային լողի ամենամյա մրցումներ 30 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Այն ժամանակ լողն ամենասիրված մարզաձևերից էր։ 1538 թվականին դանիացի Վինմանի շնորհիվ լույս է տեսել առաջին ձեռնարկը, որտեղ նկարագրվում էին այն ժամանակվա լողի տարբեր մեթոդները։

18-րդ դարում եվրոպական շատ երկրներում բացվել են լողի դպրոցներ, իսկ արդեն 19-րդ դարի կեսերին հայտնվել են արհեստական լողավազանները, որոնք թույլ են տվել լողով զբաղվել ամբողջ տարին։

1889 թվականին է անցկացվել Եվրոպայի լողի առաջին առաջնությունը, իսկ 1896 թվականին լողը պաշտոնապես ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։
1908 թվականին հիմնադրվել է սիրողական լողի միջազգային ֆեդերացիան (FINA), որը միավորում է շուրջ 90 ազգային ֆեդերացիաներ։ Հետաքրքիր է այն, որ 20-րդ դարում Ռուսաստանում պետությունն ակտիվ չէր այս սպորտաձևի առաջմղման հարցում։ Ժամանակակից լողավազանները գրեթե չկային: Ռուսաստանի առաջին լողի առաջնությունն անցկացվել է 1913 թվականին, իսկ ԽՍՀՄ լողի առաջին առաջնությունը՝ 1918 թվականին։
Լողի տեսակների զարգացման պատմությունը:

1. «Շնալող» ոճը ծագել է հին մարդկանց մոտ, ովքեր ընդունել են կենդանիների սովորությունները, և այն ծառայել է որպես ծանծաղ ջրով դիմացի ափ անցնելու կամ գիշատիչից թաքնվելու միջոց։

2. «Բրաս» ոճից սկսել են ի հայտ գալ այլ ոճեր։ Ոճն ինքնին ծագել է մեր դարաշրջանից շատ առաջ: Եգիպտական «Լողորդի քարանձավներում» են հայտնաբերվել այն առաջին նկարները, որոնցում պատկերված են նետումային շարժումներ կատարող լողացող մարդիկ: 

3. «Կողայինը» լող է կողքի վրա, դա լողի հին ժողովրդական ոճ է, որը բարելավվել է բրիտանացիների կողմից 19-րդ դարում:

4. «Թրեջեն» լողի ոճը հորինել է 1783 թվականին անգլիացի Ջոն Թրեջենը, և որը հետագայում անվանվել է նրա անունով։ Այդ ոճն օգտագործվում է երկար տարածություններում և օգնում լողորդներին նվազեցնել ֆիզիկական հոգնածությունը և հեշտացնել շարժումը:

5. «Կրոլ» ոճը հորինել է ավստրալիացի Ռիչարդ Քավիլը: Շուտով այն ճանաչում է ձեռք բերել և ներկայումս հանդիսանում է լողի ամենահարմար և ամենաարագ տեսակը։ Այդ ոճով լողացող մարզիկները կարողանում են երկար տարածություններ անցնել առանց շուտ հոգնելու:

6. «Բատերֆլյայ»-ն ամենադժվար լողի ոճերից մեկն է: Այստեղ ձեռքի հարվածները նման են թիթեռի շարժումներին, որի անունով էլ այն կոչվում է: Բատերֆլյայը համարվում է դասական բրասի արագընթաց տարբերակը: Այդ ոճը հայտնվել է 1800 թվականին:

Յուրաքանչյուր առանձին լողի ոճի զարգացումը կապված է եղել որոշակի ժամանակաշրջանի հետ, և այդ ոճերի զարգացմանը զուգընթաց զարգացել է նաև լողը որպես մարզաձև:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular