ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանին խմելու ջրի ճգնաժամ է սպասվում։ Քաղաքապետարանից անգամ խոստովանում են, որ ջուրն այլևս չի հերիքում։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն օրերս հայտարարել է, թե չնայած առատ պաշարներին ու մեծաթիվ աղբյուրներին՝ Երևանում խմելու ջրի սուր խնդիր է հասունանում, այն պարզապես չի հերիքում, իսկ տևական ջրանջատումները երևանցիների գլխավոր հոգսերից են դարձել։

Ըստ Արեյանի, մեծագույն մտահոգությունը ֆիզիկական կորուստն է ջրի՝ 65 տոկոս:

«Այդպիսի քաղցրահամ ջուր ունեցող քաղաքի ու երկրի համար շատ դառը շռայլություն է», - ասել է նա։

Միայն վերջին շաբաթվա ընթացքում ջրանջատման ավելի քան 30 դեպք է եղել։ Տարիներ շարունակ Հայաստանում ջրամատակարարման օպերատորը ֆրանսիական ծագման «Վեոլիա» ընկերությունն է, որի գործունեությունը երբեք էլ հանրությունը դրական չի գնահատել։ Կորուստները գնալով ավելացել են, ներդրումներ տեսանելի չեն, իսկ ընկերությունը պատշաճ չի արձագանքում քաղաքացիների բողոքներին։ Խնդիրներ կան նաև ջրահեռացման համակարգում։

Նույն Արեյանի՝ օրերս քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստում արած հայտարարության համաձայն, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար։ Համակարգը ներկայացրել են, որ հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է, ընկերությունը նորմալ սպասարկում չի իրականացնում։

Փոխվարչապետի մոտ քննարկել են «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագրի վերանայումը։

Կվերանայվի՞, թե՞ ոչ, բարդ է ասել։ Իշխանություններն առանփձնապես հակված չեն վնասել ֆրանսիական բիզնեսին, բայց փոխարենը տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները։ 

Մարիա Շահինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular