ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջը սպանել է կողակիցը․ նոր մանրամասներ Գյումրու աղմկահարույց դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ամիսներ առաջ մի կնոջ են սպանել և դին փորձել են ճամփորդական պայուսակի մեջ պահել։ Oragir.News-ին հայտնի դարձավ, որ սպանությունը տեղի է ունեցել է Գյումրիի Ջափարիձե փողոցի տներից մեկում։

Oragir.News-ի թղթակիցը եղել է նշված հասցեում, զրուցել բնակիչների հետ։ Հարևանների խոսքով՝ սպանված կինը՝ Վարդուհի Հակոբյանը, երկար ժամանակ մոր և եղբոր հետ արտերկրում է ապրել, 2-3 տարի առաջ էր վերադարձել Գյումրի։ «Ինքը չշփվող կին էր։ Իր քրոջ և եղբոր հետ գոնե մի քանի բառ փոխանակել եմ, բայց իր հետ չէ։ Չէր շփվում, մեր կողքն էր ապրում, բայց ես չգիտեմ՝ ինչ էր անում, ինչով էր զբաղվում։

Վերջին անգամ անցած տարի եմ տեսել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հարևաններից մեկը։ «Բացարձակ շփում չուներ, մի ժամանակ մամայի հետ էր ապրում, հետո մենակ։

Տնից սուսիկ-փուսիկ դուրս էր գալիս, 1-1.5 ժամ հետո գալիս տուն։ Կար ժամանակ բարև էր տալիս, կար ժամանակ անցնում, չէր նկատում, ոչ մի անգամ չի եղել, որ կանգներ, 2 բառ փոխանակեր»,- ասում է հարևանուհիներից Նազիկ Հունանյանը։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Գյումրի քաղաքի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել։

Դեպքի առթիվ 2024 թվականի հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular