ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մտադիր է կես միլիարդ դոլար ծախսել Իրանից անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանն ու Հայաստանը կնքել են 500 միլիոն դոլարի զենքի մատակարարման խոշոր պայմանագիր, գրում է topcor.ru-ն։

«Iran International» լրատվական հեռուստաալիքը նշել է, որ Երևանի և Թեհրանի միջև պաշտպանական այդ ամենախոշոր գործարքը կարող է դժգոհություն առաջացնել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև ԱՄՆ-ում։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայաստանի կողմից ուզած զինատեսակների ցանկում ներառված են տարբեր մոդիֆիկացիաների «Շահեդ կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց ապացուցել են իրական մարտական պայմաններում, և «Մոհաջեր-6» գրոհային և հետախուզական անօդաչու սարքերը։ Բացի այդ, Երեւանը մտադիր է ստանալ «Խորդադ», «Մաջիդ» և «Շահեդ Արման» զենիթահրթիռային համակարգեր։
«Iran International»-ը նշում է, որ գործարքը չափազանց զգայուն է Հայաստանի բյուջեի համար և զարմանում է, թե ինչպե՞ս կարող է այդ աղքատ հանրապետությունը դա իրեն թույլ տալ:

«Հայաստանի պաշտպանական բյուջեն 2024 թվականին կազմել է մոտ 1,4 միլիարդ դոլար, ուստի այդ գործարքով Իրանին հատկացվող գումարը կազմում է բյուջեի մոտավորապես մեկ երրորդը։ Հայտնի չէ, թե ինչպես կարող է դա իրեն թույլ տալ Հայաստանը, սակայն որոշ վերլուծաբաններ կարծում են, որ տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ Թեհրանը վարկ տրամադրի Երևանին»,- գրել է հրատարակությունը։

Բացի զենքի մատակարարումներից, երկու երկրների միջև պաշտպանական համաձայնագիրը ներառում է հետախուզության, վերապատրաստման համագործակցություն և Հայաստանի տարածքում իրանական բազայի հնարավոր ստեղծում։
Լրատվամիջոցը իրավացիորեն նշում է, որ Բաքուն չափազանց դժգոհ է լինելու այդ գործարքից։ Սակայն այդ կերպ Իրանը ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանական համագործակցության նկատմամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular