ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի հարթակի» միջև հակասություններ են առաջացել Եվրամիությանն անդամակցության հանրաքվեի հարցով, որոնք ընդհուպ սոցիալական ցանցերում իրար քննադատելու դրսևորումներ են ստացել։

Հարթակը և նրան հարող քաղհասարակության ուժերը, հիշեցնենք, օրերս հայտարարել են ստորագրահավաք նախաձեռնելու և հարցը հանրաքվեի դնելու մտադրության մասին:

Հյուսիսային պողոտայում կայացած միջոցառմանը նկատելի էր Քրիստոնեա-ժողովրդավարական Վերածնունդ կուսակցության և նրա ղեկավար Լևոն Շիրինյանի բացակայությունը։ Հարթակի մեր աղբյուրներից տեղեկություն էինք ստացել, որ Շիրինյանը պարզապես փլուզում է նախաձեռնությունը՝ հրաժարվելով մասնակցել։

Նոր աղբյուրների փոխանցմամբ, Լևոն Շիրինյանին նման հանձնարարություն տվել են «Քաղպայմանագրից», մասնավորապես՝ ՔՊ-ական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, որն էլ Շիրինյանի կուսակցության հովանավորն է։ 

Ըստ ՔՊ մեր աղբյուրների, նրան խոստացել են իր որոշ կողմնակիցների պաշտոն տալ, իրեն ու մի քանիսին էլ ընդգրկել ՔՊ նախընտրական հաջորդ ցուցակում, ինչից հետո Լևոն Շիրինյանը շատ հանկարծակի «Ժողովրդավարական ուժերի հարթակի» նիստում հայտարարել է, թե չի մասնակցելու ստորագրահավաքին և հետագա գործողություններին, ավելին, չի բացառվում՝ ինչ-որ փուլում սկսի քննադատել արևմտամետ գործընկերներին։ Նրա այս վարքն այնքան անսպասելի է եղել, որ նույնիսկ մտածել են ստորագրահավաքը չեղարկելու մասին՝ հասկանալով, որ իրենց դեմ արշավ է սկսում իշխանությունը։ Բայց արևմտյան կառույցների պնդման տակ այդ «հարթակը» որոշել է շարունակել իր բռնած գործը։ 

Աննա Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular