ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-մոլդավական համագործակցությունը խորանում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի Մոլդովա կատարած այցի ժամանակ ստորագրվել է թուրք-մոլդովական համատեղ հռչակագիր, որով երկու երկրները համագործակցելու են սոցիալական,  անվտանգության, տնտեսական, լրատվության և ռադիոյի ոլորտներում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նշյալ հռչակագրի շրջանակներում ստորագրվել են մի շարք պայմանագրեր և արձանագրություններ: Մասնավորապես փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել թուրքական պետական «Anadolu» և «Moldpres» լրատվական գործակալությունների միջև:

Բացի դրանից  համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի ռադիոյի, հեռուստաընկերության ծառայության (TRT) և Մոլդովայի  Ազգային ռադիոյի և հեռուստաընկերության միջև:

Դրանից զատ, երկու երկրների միջև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հարցերով զբաղվող վարչությունների միջև ստորագրվել է ևս մեկ պայմանագիր:

Հավելվում է, որ փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարարությունների միջև:

Աղբյուրը նաև հայտնում է, որ երկու երկրները ապագայում նպատակ ունեն ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular