ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրն է այսօր

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր: 

Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրվում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: 

Զայրանալով՝ երիտասարդն իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հավատարիմ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular