ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի զորքերը բերվել են պատրաստության բարձրագույն մակարդակի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորեայի Հանրապետության զինված ուժերը բերվել են ռազմական պատրաստվածության բարձրագույն մակարդակի՝ կապված մայիսի 9-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սեուլում ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան յունը հայտնել է, որ դա կապված է Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության կողմից հնարավոր նոր ռազմական սադրանքների հետ:

«Զորքերը պահպանում են ռազմական պատրաստության ուժեղացված մակարդակը»,- ասել է սպան: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան այս ժամանակահատվածում կարող է բալիստիկ հրթիռների նոր արձակումներ կամ ատոմային փորձարկումներ իրականացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular