ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել:

«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են պարեկային ծառայության կազմակերպման վարչությունից:

Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89.921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44.320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10.408-ը՝ ոչ սթափ վարելու, 14.869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:

Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13.066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15.352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով:

Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22.328 արձանագրություն է կազմվել, եւս 11.275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով:

Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17.595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, եւս 274.846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է հրապարակել, որ պարեկները նախկին ճանապարհային տեսուչների նման դարանակալում են, սպասում վարորդ «զոհին», բռնում ու տուգանում: Կարճ ասած՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները, պաշտոնյաները՝ անձեռնմխելի: Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular