ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում կրակ են բացել սգո արարողության մասնակիցների վրա. կան զոհեր ու վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում առնվազն 2 մարդ է մահացել և 8-ը վիրավորվել այն բանից հետո, երբ 2 անհայտ անձինք հրազենից կրակոցներ են արձակել մարդկանց վրա, ովքեր հավաքվել էին նույն օրը սպանված մեկ այլ քաղաքացու մահը սգալու և հիշատակը հարգելու համար, հաղորդել է CNN հեռուստաալիքը։

Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմիի խոսքով՝ իրավապահները տեղի ունեցածը դիտարկում են որպես վրեժ՝ հանցախմբի մեկ այլ անդամի սպանության դիմաց, նշում է Associated Press-ը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չիկագոյում մեծաթիվ սպանությունների հարցում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նրա խոսքով՝ միայն 2016 թվականին այդ քաղաքում 4000-ից ավելի մարդ է սպանվել կամ վիրավորվել հրազենային կրակոցներից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular