ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքական լրատվամիջոցները երեկ տեղեկություններ էին տարածում, թե Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի նիստում քննարկվելու են հայ-ադրբեջանական հարաբերությունները, խաղաղության պայմանագիրը:

Առաջատար լրատվամիջոցներից Daily Sabah-ը նշել էր, թե սա լինելու է վերջին երկու ամսվա ընթացքում Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը, այն կայանալու է Անկարայում: Դրան ներկա են լինելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նրա օգնականները, նախարարները և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները։ Քննարկվելու են նաև Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամն ու ռուս-ուկրաինական հակամարտությունը:

ԱԽ նիստը կայացել է, բայց 9 կետանոց եզրափակիչ զեկույցում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված որևէ հիշատակում չկա։ Զեկույցում շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը, Իրաքի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և այլն։

Ո՞րն է պատճառը, որ չեն անդրադարձել կամ չեն հիշատակել հայ-ադրբեջանական գործընթացը։ Թուրքիայում և Ադրբեջանում վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել հայ-իրանական ռազմական գործարքի մասին կեղծ տեղեկությունների պատճառով։ Ըստ թուրքագետների, Անկարան իր աղբյուրներով պարզել է այդ տեղեկությունների կեղծ լինելու հանգամանքը, որոշել չանդրադառնալ դրան։ Մինչդեռ, եթե այդ տեղեկությունները որևէ չափով իրատեսական լինեին, Անկարայից բավական կոշտ հայտարարություններ և գործողություններ էին սպասվելու։

Թուրքիան, ըստ էության, որոշել է սպասել՝ հասկանալու, թե ինչ է կատարվելու տարածաշրջանում։ Նաև տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները սպասում են ԱՄՆ ընտրությունների արդյունքներին՝ իրենց հետագա մարտավարությունն ու ռազմավարությունը հստակեցնելու համար։ 

Դիանա Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular