ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորվել է Ռուսաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը ձերբակալվել և կալանավորվել է Մոսկվայում՝ կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, հայտնում է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Գերատեսչությունը չի ճշտել Բուլգակովի դատավարական կարգավիճակը կամ այլ մանրամասներ՝ նշելով, որ «կատարվում են հետախուզական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու անօրինական գործողություններին նպաստելու պատճառներն ու պայմանները»։

Բուլգակովը 2008 թվականից մինչև 2022 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2016 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Բուլգակովը երկար տարիներ պատասխանատու է եղել Զինված ուժերի թիկունքի համար, ղեկավարել է նյութատեխնիկական ապահովման համակարգը, զորքերին զենքով, ռազմական տեխնիկայով և նյութերով ապահովելու կազմակերպման աշխատանքները, դրանց պահեստավորումը, շահագործումը, արդիականացումը, վերանորոգումը և ոչնչացումը, ռազմական փոխադրումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular