ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օբաման կոչ է արել Կոնգրեսին չչեղարկել առողջապահության ոլորտում իր իրականացրած բարեփոխումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսի անդամներին չչեղարկել առողջապահության ոլորտի բարեփոխումները, որոնք նա համարում է իր նախագահական երկու պաշտոնավարման ժամկետների ամենակարևոր ձեռքբերումը:

«Ես հուսով եմ, որ Կոնգրեսի ներկա անդամներն ընդունում են, որ քիչ քաջություն է հարկավոր օգնելու նրանց, ովքեր առանց այն էլ ազդեցիկ են և հզոր, սակայն շատ ավելի մեծ քաջություն է հարկավոր պաշտպանելու խոցելիների, հիվանդաների ու թույլերի իրավունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բոստոնում հայտարարել է Օբաման:

Նա հույս է հայտնել, որ նման քաջություն դեռ հնարավոր է:

Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները մեծամասամբ քվեարկել են Obamacare անունով հայտնի օրենքների համալիրը նոր նախաձեռնությամբ փոխարինելու օգտին: Այժմ նոր օրինագիծը պետք է քննարկի Սենատը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular