ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Սիրելի ընկերներ,

Ծանոթ եւ անծանոթ մարդիկ,

Հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների եւ մաղթանքների համար, որոնց մի մասը սպրդեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատերից ներս։

Ձեր ջերմությունը, սրտացավությունը եւ ուշադրությունը ոչ միայն լիցքավորում են ինձ ու գոհացնում իմ ընտանիքին, այլև հույս եւ լավատեսություն են ներշնչում մեր ժողովրդի եւ Հայրենիքի ապագայի հանդեպ։

Ձեր շնորհիվ է, որ բանտախցիս պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ոչ թե արեւը ծածկող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։

Ձեր` Արմեն

«Նուբարաշեն» ՔԿՀ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular