ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակն ամենևին էլ հանդարտներից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Փոխնախարար Նարեկ Տերյանի անվան շուրջ կոռուպցիոն լուրջ բացահայտումների ֆոնին մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մտերիմ շրջապատում քննարկում են նրա հնարավոր պաշտոնանկության հարցը: «Ասում են՝ Պապոյանը չի ձգում այդ ծանրաբեռնվածությունը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա շփումներին «չի դիմանում» և հնարավոր է լքի նախարարի պաշտոնը»,- գրել էր թերթերից մեկը։

Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է տարածված տեղեկությունները, նշել, թե նախարար Գևորգ Պապոյանն իրականացրել և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները (ի հեճուկս ինչ-որ անձանց երազանքների)։ «Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա աշխատանքին, ապա հարկ է ընդգծել, որ նախարարի համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ աշխատանքն ու համագործակցությունը»,- հայտնել էին նախարարությունից։

Պապոյանի և հայկական տնտեսության փոխադարձ հակակրանքը օդից վերցված չէ, փոքրիկ մի ընկերությունում մարքեթինգային հետազոտությունների մասնագետ է աշխատել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular