ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կրկին գործարկել է «3+3» ձևաչափն Անդրկովկասում  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս Թուրքիայում, իրանական SNN գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «3+3» տարածաշրջանային հարթակի՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի առաջին հանդիպումը, սակայն առանց Վրաստանի մասնակցության, կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։

Այնուհետև 2023 թվականի նոյեմբերին Թեհրանում, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում, ԱԳ նախարարների մակարդակով է տեղի  ունեցել «3+3» ձևաչափի մասնակիցների առաջին հանդիպումը։ Պլանի համաձայն այդ ձևաչափը կոչված է ստեղծելու տարածաշրջանային անվտանգություն առանց Վաշինգտոնի և Բրյուսելի մասնակցության:

Բայց այդ դիրքորոշումը չի պաշտպանվել Վրաստանի կողմից։ Չնայած այն հանգամանքին, որ Անդրկովկասի առանցքային խնդիրների վերաբերյալ «3+3» ձևաչափն առաջարկվել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանը դրական էր արձագանքել դրան, բայց Թբիլիսին չէր ցանկացել մասնակցել նախաձեռնությանը։ Այսպիսով, դե ֆակտո եղել է «2+3» ձևաչափ։ Ի՞նչ է լինելու հիմա։ Այս մասին քննարկել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Անմիջապես նշեմ, որ ի սկզբանե Վրաստանը չէր մերժում տարածաշրջանային ինտեգրման գաղափարը, սակայն ԱՄՆ ճնշման ներքո առաջարկեց այլընտրանքային մոդել՝ բանակցություններ ոչ թե «3+3», այլ պարզապես «3» ձևաչափով առանց Անդրկովկասի հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցության։ Տեսականորեն, աշխարհաքաղաքական տեսանկյունից նման նախագիծը հետաքրքրաշարժ տեսք ուներ, սակայն գործնականում անհնար էր այն իրականացնել նախկին պայմաններում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արագացման և ավելի սերտ համագործակցության մեջ Վրաստանի արևմտյան գործընկերների անտարբերության պատճառով։ Միաժամանակ, Արևմուտքը որևէ այլընտրանքային լուծում չէր առաջարկել։ Ավելին, իրենց զգացնել էր տվել «վեցյակի» անդամների՝ Բաքվի և Երևանի միջև դրսից մտցված տարաձայնություններն ու հակասությունները»,- ասել է Տարասովը։

Բայց հիմա, երբ Արևմուտքը սկսել է քաղաքականապես օտարել Վրաստանն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով, Թբիլիսին և Երևանը կարող են, այսպես ասած, փոխել տեղերը, պնդել է քաղաքագետը։

 «Այս համատեքստում խիստ խորհրդանշական է հնչում Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը «մոտ ապագայում» Թուրքիայում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների գագաթնաժողով անցկացնելու մասին։ Հայաստանը չի կարող դա անտեսել, թեկուզ միայն այն պատճառով, որ ձգտում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մյուս կողմից, հիմա դրան կարող է մասնակցել Վրաստանը ելնելով Արևմուտքի հետ առճակատման գործոնից, թեև Թբիլիսին առայժմ փորձում է խուսափել այդ թեմայից, որպեսզի իրեն չմեղադրեն Ռուսաստանի հետ համագործակցելու մեջ։ Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հետևաբար, եթե կայանա երկրների արտգործնախարարների հանդիպում «3+3» ձևաչափով, ապա, հավանաբար, Վրաստանը որպես դիտորդ կմասնակցի դրան «հարգելով Ադրբեջանին և Թուրքիային»»,- կարծիք է հայտնել Տարասովը։

Մյուս կողմից, թեև Անդրկովկասում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ռազմավարական շահերը չեն համընկնում, սակայն դրանք ունեն միավորման մղվում տարածաշրջանային հարցերում այլ արտաքին խաղացողների ներգրավման իրական ռիսկի պատճառով, ինչին վերջին շրջանում շատ է ձգտում Հայաստանը, քանի որ շարժվում է դեպի եվրատլանտյան կողմնորոշում, շարունակել է փորձագետը։

«Այսպիսով, առայժմ «3+3» ձևաչափն իր հավանական մասնակիցների միջև պարբերաբար սրվող հարաբերությունների ֆոնին շարունակում է գոյություն ունենալ գաղափարի կամ նախագծի մակարդակով։ Որպեսզի այն դառնա համագործակցության և բանակցությունների իրական հարթակ և տարածաշրջանի երկրների հարաբերությունները խաղաղ ընթացք ստանան, անհրաժեշտ է, այսպես կոչված, որոշակի պատմական ժամանակ։ Ուստի դժվար է կանխատեսել դրա ապագան»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular