ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ… Պենսնե

ՖՈՏՈ

Պենսնեն տեսողության բարելավման օպտիկական սարք է: «Պենսնե» բառը գալիս է ֆրանսերեն «pince nez» արտահայտությունից, որը նշանակում է «քիթը սեղմող»:

Այս անունը լիովին հիմնավորված է, քանի որ պենսնեն քթի վրա մնում է շնորհիվ զսպանակի, որը նստում է քթարմատին: 16-րդ դարում են առաջին անգամ սկսել պենսնեներ օգտագործվել լավ տեսնելու համար: Դրանց  առաջին մոդելները բացառապես  կլոր շրջանակների տեսքով էին, որոնք ամրանում էին  պղնձից կամ երկաթից պատրաստված զսպանակի վրա: Սակայն նման զսպանակը վնասում էր  մաշկը, ուստի ժամանակի ընթացքում սկսեցին զսպանակը  հատուկ կաշվե բարձիկներով պատել:

Պենսնեն ամենամեծ տարածվածություն է ստացել  սկսած 17-րդ դարից: 18-րդ դարի կեսերից հայտնվեցին ոչ թե կլոր, այլ օվալաձև պենսնեներ:  Միևնույն ժամանակ նրան սկսեցին  մի կողմից փոքրիկ օղակ ամրացնել, որն օգտագործվում էր  որպես բռնակ: Դա թույլ տվեց պենսնեն ձեռքը վերցնել առանց ապակիներին հպվելու և այն կեղտոտելու: Որոշ ժամանակ անց  օղակին սկսեցին լար կամ շղթա կպցնել, որի  մյուս ծայրն ամրացվում էր  հագուստին: Արդյունքում քթից ընկած պենսնեն պարզապես կախված էր մնում և  չէր ընկնում գետնին: Կարծես թե պենսնեն դարձավ  հագուստի աքսեսուար, իսկ նրա շղթան ձևավորում: Հատկանշական է, որ պենսնեի օգնությամբ այն կրող մարդը կարող է արտահայտել իր վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:

Քթից մտածված կերպով պենսնեն գցելը  նշանակում էր այն կրողի ծայրահեղ դժգոհություն:  Հետաքրքիր է, որ մինչև 20-րդ դարի կեսերը պենսնեն ավելի  շատ էր մասսայական, քան սովորական ականջներին ամրացվող ակնոցը: Իհարկե, այն ժամանակվա պենսնեների  ձևավորումը  որոշակի  փոփոխությունների էր ենթարկվել: Ի տարբերություն այն ժամանակվա ակնոցների, բացի  քիթը սեղմող զսպանակը պենսնեներն ունեին նաև հատուկ քթային հենքեր, որոնք իրենցից ներկայացնում էին ենթազսպանակային աղեղներ: Շնորհիվ նման կառուցվածքի պենսնեն բավականին հիմնավոր էր նստում կրողի քթին և որևէ անհարմարավետություն չէր առաջացնում: Ի վերջո պենսնեի ամբողջ հարմարավետությունն ուղղակիորեն կախված է շրջանակներն իրար միացնող կենտրոնական զսպանակի էլաստիկությունից:

Ժամանակի ընթացքում անգամ, եթե պենսնեն քիչ է օգտագործվում, զսպանակը կորցնում է իր հատկությունը և պենսնեն սովորաբար անհարմարավետ է դառնում, քանի որ լավ չի նստում քթարմատին: Հաշվի առնելով դա սկսեցին պատրաստել ծալովի պենսնեներ, որոնք ֆիքսվում էին հատուկ փականով: Դա հնարավորություն տվեց  բեռնաթափել զսպանակի լարվածությունը, երբ այն չի օգտագործվում և հետևաբար ավելի երկար պահպանել զսպանակի աշխատանքային վիճակը:

Այս նորարարությունը պենսնեներին երկրորդ կյանք տվեց: Այնուամենայնիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պենսնեներն աստիճանաբար  կորցրին իրենց ժողովրդականությունը, իսկ տեսողության բարելավման համար մարդիկ սկսեցին ավելի ու ավելի հաճախ ակնոցներ օգտագործել:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular