ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը խուսափում է «3+3» ձևաչափով հանդիպումներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ ««3+3» ձևաչափով տարածաշրջանային հարթակի երրորդ հանդիպման և ՀՀ հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում»,- հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում մոտ ժամանակներս: Չի բացառվում, որ հայկական կողմը, արևմտյան ճնշումների ազդեցության տակ հրաժարվի այդ ձևաչափով հանդիպումներից։

«3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցություն։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ այս հարթակին։ Այս ձևաչափով առաջին նիստը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին` Իրանում։ Այնուհետ հայտարարվեց, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում։ Այս ձևաչափը ենթադրում է տարածաշրջանային հարցերի կարգավորում՝ տարածաշրջանի երկրների միջոցով, ինչին, բնականաբար, դեմ են արտահայտվում արևմտյան առաջատար գերտերությունները։ Իսկ այսօր Հարավային Կովկասում միակ երկիրը, որ դեռևս շարունակում է գտնվել Արևմուտքի ճնշման ներքո, այն էլ՝ ինքնակամ, Հայաստանն է։ Վրաստանի իշխանությունները բռնել են ՌԴ հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն, ինչը բոլորովին չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից։ 

Մերի Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular