ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Գյումրիում մասնակցում է Թաթայի համերգին, հարցազրույցից հրաժարվեց (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Գյումրիում, մասնավորապես «Ponchik Monachil» սրճարանում, մասնակցում է «Ֆեստիվառին», որտեղ երգելու է երգիչ Թաթա Սիմոնյանը: 24News-ի լրագրողը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցի համար, վերջինս հրաժարվեց խոսել:

24News-ը հետաքրքրվեց, իսկ լա՞վ է անցնում, ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այո»:

Փաշինյանի հետ էր նաև նրա տիկինը` Աննա Հակոբյանը, երբ մոտեցանք Փաշինյանին վերջինս վեր կացավ տեղից և գնաց քիչ այն կողմ, վերադարձավ միայն այն ժամանակ, երբ մենք հեռացանք: 

Նշենք, որ Փաշինյանի անվտանգությունը հսկելու համար փողոցի ամբողջ երկայնքով անվտանգության աշխատակիցներ են կանգնած: Նրանց դիմաց էլ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն ու Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանն են: 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը քիչ ավելի հեռվում է` ժողովրդի մեջ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular