ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գազայում հակամարտությունը հանգեցրել է ՄԱԿ-ի աշխատակիցների ամենաշատ զոհերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության (UNRWA) ղեկավար Ֆիլիպ Լազարինին հայտարարել է, որ միջազգային կառույցի ստեղծման պահից ի վեր մեկ հակամարտության կամ տարերային աղետի հետևանքով զոհվածների թվով ՄԱԿ-ի աշխատակիցներն ամենից շատ զոհվել են Գազայում պատերազմի հետևանքով։ Ըստ նրա՝ «աշխարհը երբեք չպետք է հաշտվի դրա հետ»:

X-ի իր միկրոբլոգում Լազարինին բերել է UNRWA-ի ուսուցչուհի Իբթիհալի օրինակը, որն անցյալ շաբաթ սպանվել է իր չորս ամսական երեխայի հետ «այն վայրում, որտեղ նա կարծում էր, թե ապահով կլինի»:

«Երբ 10 ամիս առաջ Գազայում սկսվեց պատերազմը գրեթե, ոչ ոք չէր մտածում, որ մենք կհասնենք այս մռայլ հանգրվանին: Գազայում սպանվել է UNRWA-ի գրեթե 200 աշխատակից»,- ասել է Լազարինին։

 

«Դրանք թվեր չեն, այլ՝ մեր գործընկերներն ու ընկերները։ Նրանք իրենց կյանքը համայնքին աջակցելու համար նվիրաբերած ուսուցիչներ, բժիշկներ, բուժքույրեր, ինժեներներ, օժանդակ անձնակազմ, տեխնիկներ են»,- հավելել է նա:

«Միանում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով լիարժեք պատասխանատվության ենթարկել մեղավորերին՝ այս մահերից յուրաքանչյուրի համար», - եզրափակել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular