ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկատերինբուրգը գիշերը պատվել է առատ ձյունով, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ գիշերը առատ ձյունը պատել է Եկատերինբուրգը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ուրալի մայրաքաղաքում ձնաբքի պատճառով ձյունը հաստ շերտով ծածկել է արդեն կանաչ սիզամարգերը, իսկ ճանապարհներին ու մայթերին ձյան շերտ է գոյացել։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մեդնի գյուղի մոտ, ինչպես նաև Չուսովսկոյե լճի մոտ փոթորիկ քամիները տապալել են ճանապարհի ծառերը, իսկ որոշ տեղերում կան կախված լարեր ճանապարհի վրա, հետևաբար այս տարածքներով ճանապարհորդությունը ժամանակավորապես սահմանափակված է:

Տարածքային պետավտոտեսչության տվյալներով՝ մարզի որոշ հատվածներում ավտոճանապարհներին ձյուն է տեղում, ձյան շերտ է գոյացել ավելի քան 10 սանտիմետր բարձրությամբ։ Ճանապարհներին ձևավորվել է մերկասառույց և ձյան ծածկ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular