ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը Ֆրանսիայի նախագահի կարգավիճակում առաջին այցը կկատարի Բեռլին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիան կլինի առաջին երկիրը, ուր Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը կկատարի իր առաջին քաղաքական այցը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, CNews հեռուստաալիքի եթերում հաստատել Է Սիլվի Գուլարը՝ եվրապատգամավորը եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության ներկայացուցիչը, որը հանդես Է գալիս հաջակցություն «Հառաջ» շարժման առանորդ Էմանուել Մակրոնի:
«Նախագահի կարգավիճակում իր առաջին այցը Էմանուել Մակրոնը կկատարի Գերմանիա»,- ասել Է Գուլարը: 
Ավելի վաղ՝ նախընտրական արշավի ընթացքում Մակրոնն ինքը քանիցս հայտարարել Է ընտրություններում հաղթելու դեպքում իր արտաքին քաքաղական գործունեությունն սկսելու նման պլանների մասին: Մայիսի 7-ին ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո Մակրոնն արդեն հեռախոսազրույց Է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որն անցել Է «շատ ջերմ մթնոլորտում», ինչպես հայտնել են նրա շարժման ներկայացուցիչները: 
Նույն այդ աղբյուրների տեղեկությունների համաձայն, որոնք ներկայացրել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, Բեռլին Մակրոնի այցը «կլինի շատ կարճատեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular