ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ լուրեր Պուտինի համար. Ռուսաստանին դավաճանել են երկու կարևոր դաշնակիցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած Արևմուտքի պատժամիջոցների ճնշմանը, Ռուսաստանը դեռևս ունի դաշնակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում, ովքեր չեն աջակցել պատժամիջոցներին և չեն պատրաստվում ընդհատել փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ նույնիսկ իրենց հասցեին հնչող ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին, գրում է brief24.ru-ն չինական մի թերթի հրապարակմանը հղումով: Բայց, ավաղ, Ռուսաստանի Դաշնության ոչ բոլոր ընկերներն են մնացել նրա կողքին։ Երկու երկրներ իրենց այնքան էլ լավ չեն պահել։ 

«Դաշնակիցները խաբեցին Ռուսաստանին»,- ասվում է հոդվածում։ Լրագրողները եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ լավ հարաբերություններ են պահպանել։ Երևանը համարվել է Ռուսաստանի Դաշնության ամենամոտ բարեկամներից մեկը։ Սակայն հանկարծ ամեն ինչ փոխվել է։ Հայաստանում իշխանափոխությունից հետո հանրապետությունը որոշել է մերձենալ Արևմուտքին և սառչել դեպի Ռուսաստան։ Այդ ֆոնին Մոսկվայի համար վերջերս շատ վատ լուր է ստացվել Երևանից։ Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալու ցանկության մասին։

Հետո հայտնի է դարձել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվել են Հայաստանի տարածքում։ 

«Հայաստանն այլևս չի ցանկանում շարունակել այդ եղբայրական հարաբերությունները», - նշել են դիտորդները։

Եթե ​​Ռուսաստանի համար Հայաստանի պահվածքն անակնկալ չէր, քանի որ ամեն ինչ վաղուց էր գնում դրան, ապա ոչ ոք չէր սպասում, որ Սերբիան ռիսկի կդիմի խաբել նրան։ Դիտորդները հավելել են, որ ռուս-սերբական հարաբերությունները հոմանիշ էին «բարեկամություն» և «եղբայր ժողովուրդներ» բառերի հետ։ Սակայն վերջերս Բելգրադի դեպքում մի քանի հարց է ծագել: Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը խոստովանել է, որ իր երկիրը զենք է վաճառել Արևմուտքին, որը հետագայում կարող էր օգտագործվել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Բելգրադին մատակարարումների համար վճարվել էր 800 մլն եվրո։ Չինաստանցի վերլուծաբանների կարծիքով դա այնքան էլ մեծ գումար չէ, որի համար արժեր խաբել Ռուսաստանին և վտանգել նրա հետ բարեկամությունը, բայց Բելգրադն այլ կերպ էր մտածել։

 «Ամփոփելով, կարելի է ասել, որ Հայաստանի և Սերբիայի գործողությունները, անկասկած, չափազանց տհաճ իրադարձություններ են Ռուսաստանի համար։ Նման գործողությունները չեն կարող չբարկացնել Պուտինին։ Միգուցե՞ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերանայի իր դիվանագիտական ​​ռազմավարությունը և սկսի նոր դաշնակիցներ գտնել»,- իր կարծիքն է հայտնել չինական հրատարակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular