ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վայոց ձորի մարզում ՊՆ ծառայողը «Volkswagen»-ով բախվել է գովազդային վահանակին և տեղում մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցելՎայոց ձորի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular