ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրությունը մեղավոր չէ ընդդիմության ձախողումների համար. «Անապատի արև»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գյումրիում նախօրեին կայացած մեծ համերգը կրկին լուրջ վիճաբանության պատճառ է դարձել։ Որոշները մեղադրում են «Ֆեստիվառ» փառատոնին մասնակցած Թաթա Սիմոնյանին, որը կատարել է իր երգերը բազմահազարանոց ժողովրդի առջև։ Շատերն էլ մեղադրում են մեծ համերգին մասնակցած սովորական քաղաքացիներին՝ կարծես իրենք քեֆերի, առիթների, համերգների չեն մասնակցում։

Ուրիշներին մեղադրելը հայ հասարակության ու հատկապես, ընդդիմադիր շրջանակների համար ինքնանպատակ գործունեության է վերածվել, իսկ այդ մեղադրանքները, երկպառակտությունը բխում է բացառապես օրվա իշխանությունների, փաշինյանական վարչախմբի շահերից, որը, ընդդիմության ամլության, հայհոյախոսության պայմաններում հանրությանը փորձում է ներկայանալ որպես սպիտակ ձեռնոցներով, հանրության շահերի մասին մտածող գործիչների խումբ։

Արդյո՞ք գործող վարչախումբը չի պատկերացնում նման քաղաքականության հետևանքները։ Բնավ՝ ոչ։ Հրաշալի կերպով խաղարկում է բոլոր խաղաքարտերը՝ հերթական անգամ վատ դրության մեջ դնելով ընդդիմությանը։ Իսկ արդեն իսկ կանխատեսելի վարք ցուցաբերող ընդդիմությունն էլ իր հերթական ձախողման մեղքը փորձում է բարդել սեփական հանրության ու ժողովրդի վրա։ Մինչդեռ, ոչ Թաթաները, ոչ գյումրեցիները, երևանցիները, արցախցիները և մյուսները մեղավոր չեն, որ ընդդիմադիրները չեն կարողանում կամ չեն ուզում պայքարի իրական ալիք բարձրացնել։ Ոչ ոք մեղավոր չէ, որ ընդդիմության սակավամարդ ակցիաների փոխարեն նախընտրում է բազմամարդ համերգները։ Տվեք հանրությանն իրական այլընտրանք, հստակ պատկերացում ունեցող, կարող ընդդիմություն, և գործող վարչախումբը մեկ օր ավել չի կարողանա պաշտոնավարել։ Իսկ այսպես, ժողովրդին պառակտելով, ազդելով բնազդների վրա՝ Փաշինյանն ու իր կողմնակիցները շարունակում են յուրացնել պետության միջոցներն ու ծաղրել հայ հանրությանը։

Նինա Դադայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular