ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է ցեմենտի նոր տեսակ, որը կարող է ճանապարհներն ու տները վերածել հսկա էներգիայի կուտակման մարտկոցների

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները մշակել են ցեմենտի նոր տեսակ, որն ունակ է պահել ու տալ էլեկտրաէներգիան, գրել է IFLScience-ը, գրում է zn.ua-ն։

Գիտնականները նման գերկոնդենսատոր են ստեղծել միացնելով ջուրը, ցեմենտը և ածխածնի սև մուրը: Նյութի օգտակար հատկությունները պայմանավորված են ածխածնի հատուկ բնույթով, այն լավ փոխանցում է էլեկտրականությունը և վանում է ջուրը։ Հետազոտողներն ասում են, որ իրենց գյուտը ոչ միայն հսկայական պոտենցիալ քայլ է դեպի վերականգնվող էներգիայի գլոբալ անցում, այլ նաև զգալի առավելություն ավանդական կուտակման մարտկոցների նկատմամբ: Չնայած ցեմենտում ածխածնի հետքին, նոր նյութը բաղկացած է ընդամենը երեք բաղադրիչից, որոնք էժան և մատչելի են, մինչդեռ լիթիումը, որի վրա հիմնված են ստանդարտ կուտակման մարտկոցները, գրեթե սպառվել է և արտադրում է CO2-ի մեծ քանակությամբ արտանետումներով, մեկ տոննա լիթիումի ստացման համար օդ է արտանետում 15 տոննա CO2:

«Հաշվի առնելով բետոնի լայնածավալ օգտագործումն ամբողջ աշխարհում նոր նյութը կարող է շատ մրցունակ և օգտակար լինել էներգիայի պահպանման համար», - ասել է գյուտարարների թիմի անդամ Դամիան Ստեֆանիուկը:

Նոր նյութը կարող է օգտագործվել ճանապարհներում վերականգնվող էներգիան կուտակելու համար, օրինակ մայրուղիները կարող են հավաքել արևային էներգիան, այնուհետև անլար լիցքավորել էլեկտրական մեքենաները, որոնք շարժվում են դրանցով: Կոնդենսատորներն էներգիա են տալիս շատ ավելի արագ, քան սովորական մարտկոցները: Ահա թե ինչու դրանք այնքան էլ օգտակար չեն էներգիայի կենցաղային պահեստավորման համար: Չնայած ունեն այլ առավելություններ, ինչպիսիք են ավելի բարձր կուտակման արդյունավետությունը և արդյունավետության անկման ցածր մակարդակը, ինչը նրանց գրեթե իդեալական է դարձնում շարժվող մեքենաներին լիցքավորելու համար:

Մեկ այլ գաղափար է օգտագործել այդ նյութը տների շինարարության մեջ: Գիտնականները հաշվարկել են, որ ընդամենը 45 խորանարդ մետր ածխածնային ցեմենտի խառնուրդից բաղկացած բլոկը (համեմատության համար նշենք, որ օլիմպիական լողավազանում կարող են տեղավորվել մոտ 55 նման բլոկներ) կարող է բավականաչափ էներգիա կուտակել ԱՄՆ-ի միջին տնային տնտեսության համար:

«Այդ նյութից պատրաստված հիմքով տունը կկարողանա պահել օրվա էներգիայի պաշարը, որը ստացվում է արևային մարտկոցների կամ քամու գեներատորների կողմից և այն տալ անհրաժեշտության դեպքում», - կանխատեսել են գիտնականները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular