ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Brent տեսակի նավթը թանկացել է, մեկ բարելի դիմաց կազմելով շուրջ 81,45 դոլար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Երկուշաբթի նավթի գներն աճում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում:

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն անցած կիրակի մի շարք հարձակումներ են իրականացրել հարավային Լիբանանի վրա և ռմբակոծել չորս քաղաքներ, լիբանանյան լրատվամիջոցներին վկայակոչելով՝ հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը։

The Jerusalem Post պարբերականը, վկայակոչելով լիբանանյան աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը թիրախների զանգվածային հրետանային ռմբակոծություններ են իրականացրել Լիբանանի տարբեր շրջաններում։

Հարձակումները պատասխանն էին Իսրայելի վերահսկողութան տակ անցած Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 81,45 դոլար, ինչը 0,32 դոլարով (0,39%) բարձր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Ուրբաթ այս գործարքները նվազել են 1,24 դոլարով (1,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 81,13 դոլարի։

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկությունների արդյունքում աճել են 0,26 դոլարով (0,34%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 77,42 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով գործարքների արժեքը նվազել է 1,12 դոլարով (1,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 77,16 դոլարի։

Անցած շաբաթ Brent-ը էժանացել է 1,8%-ով, WTI-ն՝ 1,9%-ով։ Գների անկմանը նպաստել են չինական տնտեսության թուլացմանն առնչվող ազդանշանները, մասնավորապես, Չինաստանում նավթի պահանջարկի անկմանը վերաբերող մտահոգությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular