ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանա լճի մակարդակը հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի մակարդակը հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (28.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.314 մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 28-ը ներառյալ՝ 169.376 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 22-28-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.851 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 28-ը ներառյալ՝ 65.706 մլն.մ³:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular