ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևյան ահաբեկչությունը, բռնապետությունն ու նախապատերազմական սրացումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մանվել Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Տևական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը ամեն կերպ փորձում է կեղծ տեղեկատվության և սադրանքների միջոցով ստեղծել նախապայմաններ շփման գծում լայնամասշտաբ գործողությունների անցնելու համար, սակայն փետրվարյան ձախողումներից հետո ամեն կերպ խուսափում է բախումներից ու դրա հետևանքներից: 
Վերջին օրերին ներքին լսարանի հուսախաբությունը կոտրելու, իր բանակում տիրող բարդակի ու ներքաղաքական հարցեր լուծելու համար Ալիևի կլանը անցել է ապատեղեկատվության մի շղթայի, որտեղ մի դեպքում Թարթառի շրջանում իր զինվորների փոխհրաձգության համար մեղադրում է հայկական կողմին, մյուս դեպքում ներքին լսարանի պահանջները բավարարելու համար Հասանովի պարտված դիմակի փոխարեն ասպարեզ է նետում սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Գուլիևին, սակայն ներքաղաքական բարդ իրավիճակից դուրս գալու և նախապատերազմական շահավետ պայմաններ ստեղծելու համար զոհասեղանին դնում է իր կլանի հանդեպ այլակարծիք ռազմական գործիչների ու քաղաքացիների՝ մեղադրելով նրանց Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության, ռազմական գաղտնիքների փոխանցման և Բաքվում իբր կազմակերպվող ահաբեկչությունների շարքի մեջ:

Այսպիսով՝ Ալիևի կլանը հանուն սեփական շահի ու քաղաքական այլակարծության զսպանակի անցնում է ակտիվ սադրանքների մի վիճակի, երբ չի խնայում նույնիսկ սեփական քաղաքացիներին և ռազմական գործիչներին, իսկ այս պարագայում առաջիկայում ականատես ենք լինելու ռազմական գործողություների և սադրանքների, որտեղ հայկական կողմի պատրաստվածության շնորհիվ Ադրբեջանը կորցնելու է ոչ միայն ապրիլին վերցրածը, այլ կորուստներով հետ է շպրտվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular