ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում վարժանքների ժամանակ ամերիկացի զինվորականներն օգտագործել են ՄԱԿ-ի մարդասիրական և խաղաղապահ առաքելությունների խորհրդանիշներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ավարտվել են հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որին մասնակցել են նաև Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները։

ԱՄՆ-ի սահմաններից դուրս զորավարժություններին ամերիկյան ազգային գվարդիայի հայտնվելը ևս մեկ վկայություն է այն բանի, որ ամերիկյան հրամանատարությունն օգտագործում է իր տարածքային զորքերը գաղութատիրական քաղաքականության համար, այդ թվում Անդրկովկասում, գրում է topwar.ru-ն:

Eagle Partner-2024 զորավարժությունների փուլերից մեկն էլ ֆրանսիական ACMAT Bastion զրահամեքենաներով դեպի դիրքավորման տարածք առաջխաղացումն էր։ Այդ զրահամեքենաները՝ 24 միավորի չափով, Հայաստան են առաքվել անցյալ տարի։ Դրանք հագեցած են հեռահար հրաձգության մոդուլով և նախատեսված են մինչև 6 հոգանոց դեսանտային խմբի տեղափոխման համար։

Զորավարժությունների ընթացքում ուշադրություն է հրավիրվել մի դրվագի վրա, երբ ԱՄՆ զինվորականները Հայաստանի տարածքում անցակետ են տեղադրել օգտագործելով ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի և խաղաղապահ ուժերի խորհրդանիշներ։ Մասնավորապես, ամերիկացիներն իրենց գնդացրորդներին տեղակայել են վառելիքի տակառների մոտ, որոնց վրա եղել են ՄԱԿ-ի խորհրդանիշներ։ Թվում է, թե ինչ վատ բան կա դրանում...

Այնուամենայնիվ, այդ կերպ ամերիկյան հրամանատարությունը վարկաբեկում է ՄԱԿ-ի խաղաղապահ, այդ թվում մարդասիրական առաքելությունները: Ի վերջո, ՄԱԿ-ում ոչ ոք իրավասություն չի տվել ԱՄՆ բանակին և ազգային գվարդիային Հայաստանի տարածքում զորավարժությունների ժամանակ ՄԱԿ-ի խորհրդանիշներն օգտագործել։ Եվ նրանք դա օգտագործել են միտումնավոր, քանի որ դժվար է ենթադրել, որ Հայաստանում անցակետ տեղադրելու համար այլ տակառներ չեն գտնվել։

Իհարկե, ամերիկյան զինվորականների կողմից ՄԱԿ-ի խորհրդանիշներով օբյեկտների օգտագործումն իրենց ռազմական նպատակներով չպետք է աննկատ մնա հենց ՄԱԿ-ի կողմից, եթե, իհարկե, այն իսկապես հավակնում է լինել գլոբալ կարգավորող, այդ թվում հակամարտությունների կարգավորման հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular